ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների միջև բանակցություններ կազմակերպել․ Զախարովա
Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը` Լավրովի հովանու ներքո բանակցություններ կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ըստ նրա՝ պարբերաբար «տեղում» առաջացող դժվարությունները չպետք է պատճառ դառնան բանակցային գործընթացի «սառեցման» և երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար։
«Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերսկսել բանակցությունները բոլոր ուղիներով։ Մոսկվան Երևանին և Բաքվին տեղեկացրել է հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին»,-ասել է նա։
Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, Զախարովան նշել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռուս խաղաղապահներն ու ԱԳՆ-ն մշտական կապի մեջ են կողմերի հետ։