ՌԴ-ն ու ՉԺՀ-ն համատեղ ռազմավարություններ են մշակում ՆԱՏՕ-ն փլուզելու համար. ՆԱՏՕ-ում ԱՄՆ
Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ ռազմավարություններ են մշակում ՆԱՏՕ-ն փլուզելու համար: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիանա Սմիթը։
«Կասկած չկա, որ Չինաստանը և Ռուսաստանը աշխատում են ատլանտյան գործընկերների բաժանման ուղղությամբ: Երկուսն ավելի ու ավելի են փոխանակում գործիքները, որոնք պետք է վերաբերվեն ՆԱՏՕ-ի դաշինքին», - ավելացրեց Ջուլիանա Սմիթը:
Գործիքների թվում նա նշել է էներգիայի մատակարարման և կիբերանվտանգության սպառնալիքները: