ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ. նրան նոտա է հղվել
Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանատան միջամտությունը Ռուսաստանի ներքին գործերին անընդունելի է և խստորեն կճնշվի։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին։
«Ընդգծվել է նաև, որ ԱՄՆ դիվանագիտական առաքելության անօրինական գործունեությունը, այդ թվում՝ միջամտությունն ընդունող երկրի ներքին գործերին, անընդունելի է և վճռականորեն կճնշվի։ Ռուսական կողմն ակնկալում է, որ Վաշինգտոնը ճիշտ հետևություններ կանի և զերծ կմնա առճակատման տանող քայլերից »,- նշել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 14-ին Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Լին Թրեյսին կանչվել է ԱԳՆ:
ՌԴ ԱԳՆ կանչված ԱՄՆ դեսպանին նոտա է հղվել, որում ասվում է, որ դեսպանատան առաջին և երկրորդ քարտուղարների գործողություններն անհամատեղելի են դիվանագետի կարգավիճակի հետ։
ԱՄՆ դեսպանին ասել են, որ Ջեֆրի Սիլլինն ու Դեվիդ Բերնստայնը յոթ օրվա ընթացքում պետք է լքեն Ռուսաստանի տարածքը՝ պերսոնա նոն գրատայի կարգավիճակով,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Պերսոնա նոն գրատա հայտարարված ամերիկացի դիվանագետները կապ են պահպանել ԱՄՆ-ին տեղեկություն փոխանցող Շոնովի հետ։