ՌԴ-ում #COVID_19-ից մահացել է մոտ 500 բուժաշխատող
Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես և ամենուր, կորոնավիրուսից առաջինը տուժում են առաջնագծում գտնվողները: ՌԴ առողջապահության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության՝ «Ռոսզդրավնադզոր»-ի ղեկավար Ալլա Սամոյլովան հայտարարել է, որ շուրջ 500 բուժաշխատող մահացել է նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով։
«Այսօր մենք հայտարարում ենք, որ համաճարակը դեռ չի ավարտվել: Մեր գործընկերներից մոտ 500 մարդու, ցավոք, արդեն կորցրել ենք»,- հայտարարել է Սամոյլովան՝
«Բուժաշխատողների անվտանգություն. խնդիրներ, վերլուծություններ և լուծումներ» առցանց խորհրդաժողովի ժամանակ։