ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ մայիսի 25-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի մասին
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է. «Հայտնում ենք, որ մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 19։00-ին։
Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 24-ին (ժամը՝ 09։00-ից 22։00-ն) և մայիսի 25-ին ժամը՝ 09։00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Հերթագրված քաղաքացիների ցուցակը` այստեղ։
Հաշվառումը կմեկնարկի մայիսի 25-ին, ժամը՝ 16։00-ին»: