ՌԴ-ում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն այս շաբաթ Հայաստանում կլինի
«Հայկական ժամանակը» գրում է.
Հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին երեկ առավոտյան Ռուսաստանի Տամբովի մարզի N3 քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Մոսկվա: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
«Առավոտյան Հրաչյա Հարությունյանը զանգահարեց մեզ և ասաց տեղափոխում են, նրան ասել են պատրաստվիր՝ քեզ պետք է տեղափոխեն Հայաստան: Բայց երբ կբերեն Երևան, դեռ պարզ չէ, այս շաբաթ պետք է արդեն Հայաստանում լինի, սպասում ենք: Կարելի է ասել՝ առաջին քայլն արդեն արված է»,-թերթի հետ զրույցում ասել է Վիկտոր Մարտիրոսյանը:
