ՌԴ-ում պարտքի պատճառով դաժանաբար սպանել են բազմազավակ հայուհու
ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում բողոքի ակցիա է անցկացվել, որի հարյուրից ավելի մասնակիցները պահանջել են օբյեկտիվորեն քննել տեղի բնակչուհի, ազգությամբ հայ կնոջ սպանությունը։
Նախնական տվյալներով՝ պարտքի պատճառով 3 երեխաների մայր, 41-այա Լուսինե Առուստամյանին անդամահատել և սպանել է նրա գործընկերուհին՝ իր բարեկամուհու հետ։
Իրադարձությունները զարգացել են ամանորյա տոներից առաջ։ Լուսինեն անհետացել էր, որից հետո նրա անդամահատված դին Պոդկումոկ գետի հատակին հայտնաբերվել էր միայն հունվարի 11-ին։ Նա ապրել է երկրամասի Ինոզեմցևո գյուղում և աշխատեկ «Լիրա» շուկայում։
Մանրամասները՝1in.am-ում