ՌԴ–ն միջոցներ կհատկացնի արտերկրում ԽՍՀՄ-ի և Ռուսական կայսրության ունեցվածքի որոնման համար
Ռուսաստանը միջոցներ կհատկացնի արտասահմանում իր անշարժ գույքի որոնման, գրանցման և իրավական պաշտպանության համար, այդ թվում՝ ԽՍՀՄ և Ռուսական կայսրության ժամանակներից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այն տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման պորտալում։
Փաստաթղթի համաձայն՝ միջոցներն օգտագործվում են Ռուսաստանում, նախկին Ռուսական կայսրությունում, նախկին ԽՍՀՄ-ում անշարժ գույքի որոնման, իրավունքների պատշաճ գրանցման և նման գույքի օրինական պաշտպանության հետ կապված ծախսերը հոգալու համար: