«Ռեադմիսիայի համաձայնագիրը վիզաների դյուրացման գործընթացի անբաժանելի մասն է»
Ռեադմիսիայի համաձայնագիրը վիզաների դյուրացման գործընթացին կից այն անբաժանելի փաստաթուղթն է, որով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ետ ընդունել մեր այն հայրենակիցներին, որոնք որեւէ երկրում գտնվում են ոչ իրավական կարգավիճակում եւ հայտնաբերվում են` Հայաստանը պարտավորվում է հետ ընդունել նրանց առանց որեւէ խոչընդոտի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախկին գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը` ներկայացնելով Ռեադմիսիսայի համաձայնագրի մանրամասները: Պարոն Պողոսյանի խոսքով համաձայնագրի շրջանակներում ձեւավորվելու են կառույցներ, հանձնաժողովներ, որոնք կկարգավորեն վերադարձած քաղաքացու փատաթղթերը: «Եթե մարդը ցանկանում է վերադառնալ Հայաստան, ապա նա առանց խնդիրների վերադառնում է եւ ոչ թե նրան ուղարկում են ուրիշ երկիր: Այսօր մենք չուրս երկրների հետ պայմանագիր ունենք: Հայաստանն ունի նաեւ այնպիսի պարտավորություն, որ եթե մի ուրիշ երկրի քաղաքացի գա Հայաստան, օրինակ Սիրիայի մեր բարեկամները` մենք պատրաստ լինենք դիմավորելու: Նշանակում է, որ ոչ թե կոպիտ ձեւով դեպորտացիա կանեն, այլ օրինական ձեւով նա կվերադառնա»,- ասաց նա եւ հավելեց, որ Հայաստանն այդ մեխանիզմները պետք է զարգացնի: Թեւան Պողոսյանի հավաստմամբ Ռեադմիսիան վիզաների դյուրացման մասն է կազմում, եւ այս համաձայնագիրը կօգնի տուրզմի զարգացմանը: Իսկ բիզնեսմեններն էլ ստիպված չեն լինի վիզաների համար հերթ կանգնել, ինչպես նաեւ ծերերին հեշտությամբ կտրամադրեն վիզաներ:
Զառա Ղազարյան
