ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ
Քիչ առաջ Թուրքիայի ԿԸՀ-ն հրապարակեց Թուրքիայում այսօր կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները,որոնց արդյունքում Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի հարազատ "Արդարություն և զարգացում կուսակցությունը"(AK Parti)՝ստանալով ընտրողների ձայների 40,8%(258 մանդատ) պարտություն կրեց և չի ԿԱՐՈՂԱՆԱ միանձնյա ձևավորել կառավարությունը...Թուրքիայի Մեջլիս են անցել նաև ԵՐԵՔ ընդդիմադիր կուսակցություններ,որոնք նախընտրական շրջանում ՔՆՆԱԴԱՏՈՒՄ էին Ռ.Էրդողանի և նրա հարազատ կուսակցության ներքին և արտաքին քաղաքականությունը...Քեմալ Քլչդարօղլուի ղեկավարած "Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը" (MHP) ստացել է 25% (132 մանդատ),Դեվլեթ Բախչելիի "Ազգայնական շարժում կուսակցությունը"՝16,4% ձայներ (81 մանդատ)...Սակայն այս ընտրությունների ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ դարձավ ՔՐԴԵՐԻ կողմից ձևավորված "Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունը"(HDP),որը ԱՌԱՋԻՆ անգամ մասնակցելով խորհրդարանական ընտրություններում՝կարողացավ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ անցողիկ 10% շեմը և հայտնվել մեջլիսում...Քրդամետ այս կուսակցությունը ստանալով ընտրողների ձայների 12,9%՝Թուրքիայի օրեսնդիր մարմնում կունենա 79 պատգամավոր...Մինչ այս ընտրությունները քուրդ և քրդամետ պատգամավորները միայն ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ հետո էին թուրքական խորհրդարանում միավորվում խմբակցության մեջ...
Հ.Գ.Այս արդյունքներից հետո կարելի է փաստել,որ Ռ.Էրդողանը էլ չի կարող միանձնյա ձևավորել երկրի գործադիր իշխանությունը...Նա ստիպված է լինելու կոալիցիոն կառավարություն ձևավորել այս ԵՐԵՔ ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի հետ...Սակայն քրդամետ HDP-ի հետ Ռ.Էրդողանը ՉԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ և կգերադասի "մտերմանալ" "թուրքականներից" մեկի հետ...Այս արդյունքները նաև "թաղեցին" Ռ.էրդողանի Թուրքիայի ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ փոփոխման ԵՐԱԶԱՆՔԸ,որով Թուրքիայի նախագահը փորձելու էր ԱՎԵԼԻ լայն լիազորություններ ստանալ՝ որպես երկրի ՆԱԽԱԳԱՀ...Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար Ռ.Էրդողանի կուսակցությունը պետք է ունենար 330 պատգամավոր 550-ից,այնինչ նա ունի ընդամենը 258 պատգամավոր...Ընդդիմադիրները ՄԻՇՏ ԴԵՄ են եղել Ռ.էրդողանի այս ծրագրին և մեղադրել են նրան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից ձևավորված կառավարման համակարգը ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ փորձերի մեջ...
Թուրքիայի նախագահին մոտ կանգնած գործիչները AK Parti-ի ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մեջ բացեիբաց մեղադրում են երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին՝թույլ նախընտրական քարոզարշավ անցկացնելու համար...Համոզված եմ,որ վաղը "մեղավորների" թիվը կավելանա և նրանց մեջ կլինի նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլը...
