«Ռեկլամ ենք անում՝ պապայի արեւ», նոր փաստեր՝ համայնքապետարանից.
Երեկվա մեր հրապարակման շրջանակներում, փաստեր էինք ներկայացրել այն մասին, թե իրականում ինչպես է Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի ղեկավար կոչեցյալ Մանվել Բաբայանը, ըստ ճաշակի բաշխել համայնքի բյուջեից դուրս գրվող սոց. օգնությունները:
Նշել էինք նաեւ, որ ի տարբերություն, համայնքի իրական անապահովների, Բաբայանը սոց. օգնություններ էր տրամադրել կնոջը՝ Լիդա Հարությունյանին, իր ազգ ու տակի ներկայացուցիչներին՝Բաբայաններին. եղբորը, եղբոր տղային, ոստիկանության աշխատակցին ՝Գրիշա Շարվեշյանին, եղբոր կնոջը ՝ Աննա Տիգրանյանին , հայտնի ԽՈՒԴՈՒՅԱՆՆԵՐ ընտանիքին, համայնքապետարանի հաշվապահի տղային, կնոջ հորեղբոր տղային ՝Սարգիս Ճուղուրյանին, եւ այլոց:
Այսքան անապահով հատվածի ֆոնին, այդ ցուցակում ավելացել է եւս մեկը. համայնքապետարանի վարորդ՝ Ավետիք Ալեքսանյանը, ով բացի այն որ պայամանգիր ունի համայնքապետարանի հետ. բյուջեից աշխատավարձ է ստանում, հետն էլ 2018-ին, սոցիալապես անապահով է համարվել, եւ սոց. օգնություն է ստացել համայնքապետարանից:
Ի դեպ, վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը, ասելով, որ մոտ երեք- չորս տարի է, եւ հիմա էլ. ներկա պահին աշխատում է համայնքապետարանում, եւ արդեն 2019 թ-ից ամսեկան ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ: Ալեքսանյանը հաստատեց նաեւ այն տեղեկությունը, որ իրեն նույնպես սոց. օգնություն է տրամադրվել:
Սակայն, ուշագրավն այն է, որ շատերի բնորոշմամբ, Ավետիք Ալեքսանյանին չեն ճանաչում որպես համայնքապետարանի վարորդ, քանի որ ինչպես բնակիչներն են նշում մասնավոր զրույցներում, մարդն իր համար սեփական մեքենայով(տաքսի է վարում) ու իր օրվա հացն է վաստակում:
Ի դեպ, այս առնչությամբ, երբ փորձեցինք ստանալ նաեւ Ամբերդի համայնքապետարանի մեկնաբանությունը, կապ հաստատելով համայնքի հաշվաահի հետ, վերջինս խուսափեց պատասխանելու մեր հեռախոսազանգերին:
Մենք փորձում էինք պաշտոնապես մեկնաբանություն ստանալ այն մասին, թե քանի տարվա գրանցված աշխատող է Ավետիք Ալեքսանյանը, քանի որ մեր ձեռքի տակ առկա փաստերն կարծես թե այլ բան են ասում….
Զավեշտալին այն է, որ համայնքապետարանի 2019 թվականի հաստիքացուցակների մեջ (ներկայացված հաշվետվության ) բացակայում է Ավետիք Ալեքսանյանի անունը:
Ցուցակը ներկայացնում ենք ստորեւ.

Հ.Գ Ի դեպ, Ճշտվող տեղեկությունների համաձայն, սոց. օգնություն ստացողների մեջ է եղել նաեւ Գագիկ Թորոսյանը, ով համայնքի ավագանու անդամ է:
Դե ինչպես խոստացել ենք,
անուն առ անուն՝ ներկայացվելու են բոլոր ցուցակները…
Պապայի արեւ՝ ռեկլամ ենք անում ….
