Ռենտգենային նոր սարքեր՝ ԱԺ անցակետերում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ազգային ժողովի Բաղրամյանի անցակետում արդեն մի քանի օր է, ինչ տեղադրվել են ռենտգենային զննող նոր սարքավորումներ, և մոտ օրերս տեղադրման աշխատանքները կավարտվեն նաև Դեմիրճյանի անցակետում։ Ինչպես հայտնի է, կառավարությունը նոր սարքավորումներ ձեռք բերելու որոշում էր կայացրել դեռևս մայիսի 28-ի նիստում և այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացրել 85 մլն դրամ։
Ազգային ժողովի աշխատակազմը հիմնավորել էր, որ շենքի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում»:
Մանրամասները՝ թերթի համարում: