Ռեպեր Միշոն տոնում է 30-ամյակը
Ծնվել է 1984թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 164 միջնակարգ դպրոցը: 2002-09թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Դպրոցական և ուսանողական տարիներին զբաղվել է բասկետբոլով:
1999թ-ից սկսել է հետաքրքրվել ռեպ երաժշտությամբ: 2000թ. մանկության ընկերների հետ համատեղ ստողծել է «Selected from…» ռեպ խումբը, որի կատարումները հնչում էին հայերն և ռուսերեն լեզուներով: 2001թ-ից շարունակել է երաժշտական գործունեությունը «Հայ Տղեք» դուետով` ռեպեր ՀՏ Հայկոյի հետ:
Նրանք համարվեցին Հայաստանում «ռեպ» ոճի հիմնադիրները: Թողարկել են 2 ձայնասկավառակ, նկարահանել են 10 տեսահոլովակ, բազմաթիվ համերգներով հանդես են եկել Հայաստանում և արտերկրում: 2007թ. դուետը բաժանվել է, բայց ընթացքում նրա կողմից արդեն ձևավորվել էր «Հայ Թիմ» ռեպ խումբը, որի հետ շարունակում է համագործակցել մինչ այսօր և ներկայանում է որպես անհատ կատարող:
Երաժշտական դուետով հանդես է եկել Նարեկ Բավեյանի, Արամ MP3-ի, Գարիկ Պապոյանի և այլ արտիստների հետ: Նկարահանել է ավելի քան 15 տեսահոլովակ, թողարկել է 5 ձայնասկավառակ, որից մեկը հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ:
Նկարահանվել է Դ.Բաբախանյանի «Պահանջվում է միլիոնատեր» և «Poker.am» ֆիլմերում:
30 ամյակը տոնող երգիչը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«…նոր դառա 30 ու գնալով էրևումա ովա՝ ով իր ներսում…»
Փի.Էս. էկող ալբոմից կտոր, դէ համէ էսօրա։։։։»:
