Ռեյտինգայինները կգցեի՞ն ՀՀԿ-ի ռեյտինգը
«Դինամո» մարզահամալիրում ՀՀԿ քարոզարշավը լրատվամիջոցների համար փակ ձեւաչափով կազմակերպելու պատճառը մեկն է եղել, որ լրատվամիջոցները չհարամեն քարոզարշավի մեկնարկը` ռեյտինգայիններին խոսեցնելով` հենց առաջին օրվանից Շմայսից, Լֆիկից ու Մուրադ Մուրադյանից չսարքեն այնպիսի «բորշչ», որ ողջ քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ն չկարողանա «տակից» դուրս գալ: ՀՀԿ «մտածողները» որոշել են, որ իրենք կնկարեն «Դինամո»-ում տեղի ունեցածը, իրենց անհրաժեշտ հատվածները կտրամադրեն «թիվի»-ներին։ «Իսկ առաջին օրվա ՀՀԿ քարոզարշավի համար բավարար էր «Ռեինկարնացիայի» եւ Կարեն Կարապետյանի համատեղ կլիպը»,- ինքնագոհ հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչը:
