1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ռ.Հայրապետյանը ՖԱՖ-ին նորից խմբակ է անվանել, եւ խոստացել պարզել «շոուի» իրական կազմակերպիչներին

ՀՖՖ նախագահի հայտարարությունը՝ ուղղված ֆուտբոլային հանրությանը (ոչ ՖԱՖ-ի ղեկավարող խմբակին), ում փորձ է արվում ապակողմնորոշել հայկական ֆուտբոլային իրականությունից
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ֆուտբոլային համաշխարհային և եվրոպական կազմակերպութուններ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի անդամ, Հայաստանում գրանցված Իրավաբանական Անձանց Միություն է, որի գործունեության հիմնական նպատակներն են՝ ֆուտբոլի կանոնակարգումը, կազմակերպումը և զարգացումը Հայաստանում և հայկական ֆուտբոլի պատշաճ ներկայացումը միջազգային ֆուտբոլային հարթակներում:

ՀՖՖ անդամներն են և ՀՖՖ-ին կարող են անդամագրվել ֆուտբոլի ասպարեզում գործունեություն ծավալող և ֆուտբոլի զարգացմանը միտված բոլոր այն ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք ընդունում և առաջնորդվում են ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնադրություններով և կանոնակարգերով:

ՀՖՖ շահառուներն են ֆուտբոլիստները, մարզիչները, մրցավարները, ֆուտբոլային ակումբները, ֆուտբոլային մարզադպրոցները, ֆուտբոլի կառավարման և սպասարկման ողջ անձնակազմը, մարզական լրատվական միջոցները և, իհարկե, ֆուտբոլի երկրպագուների ողջ բանակը: Այսինքն, եթե կարճ բնութագրենք՝ ֆուտբոլային ընտանիքը և ողջ ֆուտբոլային հանրությունը: Ակնհայտ է, որ ՀՖՖ շահառուներն ընդգրկում են Հայաստանի և հայ հանրության զգալի մեծ այն զանգվածը, որը սիրում, աջակցում և երկպագում է հայկական ֆուտբոլին:

Չնայած հայկական ֆուտբոլի երկրպագուների նշված մեծ բանակին՝ քիչ թե շատ կազմակերպված ՖԱՆ շարժումները/խմբերը Հայաստանում և նրանից դուրս սակավաթիվ են, և եթե չհաշվենք ակումբային մակարդակը, ապա նրանք ընդամենը երեքն են, որոնք երբևէ համագործակցության նպատակով դիմել են ՀՀՖ-ին: ՖԱՖ-ը մեկն է նրանցից, և դատելով ՖԱՖ-ի գործունեությունից /ստացած, զեղչված գներով ձեռք բերված տոմսեր և այլ ակտիվություններ/, կարելի է ենթադրել, որ ՖԱՖ անդամների և համակիրների քանակը չի գերազանցում մի քանի հարյուրը:

 

Եվ այդ տեսանկյունից, հանդես գալ կամ փորձ անել հանդես գալու ֆուտբոլի երկրպագուների ողջ բանակի անունից, ուղղակի, մեղմ ասած՝ ընդհանուրի իրավունքի յուրացման փորձ է նրա մի փոքր մասի կողմից:

 

Ինչ վերաբերվում է «պահանջներ», այն էլ վերջնագրի տեսքով «պահանջներ» ներկայացնելուն, ապա հենց այդ նույն համատեքստում և իրավական տեսանկյունից այն հիմնազուրկ է և, կարծում եմ դա ակնհայտ է անգամ ՖԱՖ-ի անունից հանդես եկող փոքրաթիվ այն խմբակին, ով փորձում է մանիպուլյացնել նույն ՖԱՖ-ի (և ոչ միայն) բազմաթիվ ազնիվ այլ երկրպագուների հայկական ֆուտբոլի վերջին արդյունքների հետ կապված արդարացի ցասումը: Այլ հարց է, թե այդ խմբակը ինչ նպատակներ է հետապնդում կամ ում շահերն է արտահայտում /կարծում եմ չի կարող երկար ժամանակ անհայտ մնալ/:

Գաղտնիք չէ, որ ՀՖՖ-ն հայաստանյան բացառիկ այն հանրային կառույցներից է, որ դեռևս իմ ղեկավարման առաջին իսկ օրվանից որդեգրել է գործունեության թափանցիկության և դեմոկրատական աննախադեպ սկզբունքեր, որի հետևանքով ՀՖՖ գործունեությունը, նրա ֆինանսները, ծրագրերն ու անելիքները հասանելի են դարձել ոչ միայն ֆուտբոլային ընտանիքին, այլ նաև ողջ հանրությանը: Դրա վառ ապացույցն են ՀՖՖ տարեկան հրապարակային ֆինանսական հաշվետվությունները, որոնք մշտապես հաստատված են եղել միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպությունների կողմից, իմ կողմից կատարված գործունեության մասին մանրակրկիտ հաշվետվությունները, գալիք ժամանակաշրջանի ծրագրերը (դրանք բաց տեղադրված են նաև ՀՖՖ պաշտոնական կայքում), և վերջապես, թափանցիկ և դեմոկրատական սկզբունքով անցկացված ընտրությունները: Ավելին, շատերին է հայտնի, որ ես անձամբ կամ ՀՖՖ գործադիր կոմիտեի հետ միասին հրապարակային քննարկման առարկա եմ դարձրել հայկական ֆուտբոլի առջև ծառացած հիմնախնդիրները և լսել յուրաքանչյուրի կամ յուրաքանչյուր՝ անգամ փոքրաթիվ խմբի կարծիքն ու առաջարկությունները:

Այս տեսանկյունից բացառություն չի կազմել նաև հենց նույն ՖԱՖ-ը, ում հետ անձամբ եմ քննարկել նրանց հուզող խնդիրները, լսել առաջարկությունները, որի ստեղծմամբ ուրախացել եմ առաջինը և գաղտնիք չէ նաև, որ սկզբնական ժամանակահատվածում նաև մեծապես օժանդակել և նպաստել եմ նրա կայացմանը: Սակայն դադարել եմ անել դա, երբ նկատել եմ, որ ՖԱՖ-ը ղեկավարող կամ ՖԱՖ-ի անունից հանդես եկող խմբակում սկսել են գերադասել հակաֆուտբոլային, անձնական ամբիցիաները, բիզնես կոմպոնենտը և ակտիվությունները, որոնք ոչ միայն չէին նպաստում հայկական ֆուտբոլին, այլ որոշ դրվագներում անգամ հասցնում էին բարոյական և նյութական վնաս: Բավական է միայն նշել, որ նրանց գործողությունների արդյունքում ՀՖՖ վճարած տուգանքներով կարելի կլիներ մեկ բարձր որակի խաղադաշտ կառուցել Հայաստանում:

Անդրադառնալով այպես կոչված «պահանջներին», պետք է նշեմ, որ միտումնավոր կամ չիմացության պատճառով դրանք կազմված են բազմիմաստության, ապակողմնորոշման և ապատեղեկատվության սկզբունքով:

Ի՞նչ է նշանակում «հանրաճանաչ, խարիզմատիկ, հարուստ պրոֆեսիոնալ փորձով մարզիչ», ո՞ր կամ ու՞մ սկզբունքներով: Իսկ միգուցե նույն «հանրաճանաչ, խարիզմատիկ, հարուստ պրոֆեսիոնալ փորձով» մարզիչը մեկ երկրպագուի կամ մասնագետի կարծիքով այդպիսին է, իսկ մյուսի կարծիքով՝ ո՞չ: Կամ մինչ այժմ հավաքականի պաշտոնապես նշանակված ո՞ր մարզիչն է, որ այդպիսին չի եղել: Այլ հարց է, թե ում մոտ ինչպես է ստացվել աշխատանքը կամ ում պարագայում ինչպիսին է եղել հավաքականի պոտենցիալը: Այլ հարց է, որ հենց կատարված աշխատանքի արդյունքների հիման վրա է, որ տրվել է գնահատական կամ ցուցաբերվել է համապատասխան վերաբերմունք: Կամ, ի՞նչ է նշանակում «ինքնուրույն որոշումներ կայացնող» մարզիչ: Իսկ ո՞ր մարզիչն է, որ մինչ այսօր ինքնուրույն չի կայացրել իր որոշումները կամ, ո՞վ կնշանակի մարզիչ, թանկ կվարձատրի և նրա փոխարեն կաշխատի և կստանձնի նրա պատասխանատվությունը: Կամ ո՞ր մարզիչը կհամաձայնի ոչ իր որոշումների համար և իր կամքին հակառակ գործողությունների համար ստանձնել պատասխանատվություն և ստանալ արդյունք, որով պայմանավորված է նրա հետագա՝ ողջ պրոֆեսիոնալ (միգուցե և ոչ միայն) ճակատագիրը:

Անհեթեթությու՞ն է, թե՞ մտածված և կազմակերպված ապատեղեկատվություն:

Նշվում է, որ «հավաքական ֆուտբոլիստները պետք է հրավիրվեն՝ ելնելով նրանց մարզավիճակից, այլ ոչ որևէ պաշտոնյայի քմահաճույքով և ամբիցիաներից»: Իսկ ո՞վ է որոշում ֆուտբոլիստի լավ մարզավիճակը, հավաքականի մարզիչը, թե՞ ՖԱՖ-ի խմբակը, թե՞ ցանկացած այլ երկրպագու: Իսկ ո՞ր մարզիչը կհրաժարվի լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստից և կձգտի վատ արդյունքի: Իսկ արդյո՞ք ակնհայտ չէ, որ չնայած ցանկացած թիմի երկրպագու ունի իր սիրած թիմի յուրաքանչյուր խաղի համար իր նախընտրած կազմը, միևնույնն է՝ կազմը որոշում է միայն տվյալ թիմի մարզիչը: Եվ արդյո՞ք ակնհայտ չէ, որ հաղթանակի դեպքում մարզիչը միշտ ճիշտ է, իսկ պարտության դեպքում՝ նույն երկրպագուի համար իր նախընտրած կազմը միայն կլիներ ճիշտ: Թե՞ ՖԱՖ-ի խմբակը շատ լավ հասկանալով սա՝ ցանկանում է միտումնավոր ապակողմնորոշել հանրությանը և ստվերել ինչպես իմ կամ ՀՖՖ-ի, այնպես էլ մարզչի հեղինակությունը:

Մինչ այժմ ներգրավված հավաքականի ցանկացած մարզչի հետ աշխատանքի սկզբունքը եղել է մեկը՝ իմ գլխավորությամբ ՀՖՖ-ն ապահովում է հավաքականի համար բոլոր անհրաժեշտ պայմանները, իսկ մարզիչը՝ լավ խաղը և արդյունքը: Իսկ ես, կարող եմ ասել, որ մշտապես արել եմ անգամ ավելին, քան պահանջվել է:

 

Ես պատասխանատու եմ նաև հավաքականի գաղափարախոսության, բարոյահոգեբանական մթնոլորտի, կարգապահության և կազմակերպվածության համար:

Այո, բազմիցս հրապարակային հայտարարել և կրկնում եմ, որ հավաքականը ֆուտբոլիստների համար է, ովքեր գալիս են այնտեղ ազգի պատիվը բարձր պահելու, հավաքականի հաղթանակի համար անմնացորդ նվիրվելու այլ ոչ դրանից տարբեր այլ նպատակներով: Եվ հենց այդ նպատակով էլ եղել են մի քանի ֆուտբոլիստների հետ կապված իմ հայտարարությունները: Բայց և հավատացնում եմ, որ չի եղել ֆուտբոլիստ, ում հավաքականի մարզիչը ցանկացել է տեսնել հավաքականում և չի ստացել այդ հնարավորությունը (կան բազմաթիվ այդպիսի օրինակներ): Ի վերջո ՖԱՖ-ին սպասարկող որոշ լրատվամիջոցներ և թղթակիցներ կարող էին գտնել գոնե մեկ մարզիչ, որը կհայտարարեր, որ ինքը ուզեցել է հրավիրել որևէ ֆուտբոլիստի և ՀՖՖ նախագահը արգելել է: Մնացածը հեքիաթներ են:

Հավաքականի խաղերի տոմսերի արժեքի հետ կապված խնդիրը: Փորձ է արվել հարցի հետ կապված «պրոֆեսիոնալ» կերպով համեմատական վերլուծություն կատարել այլ երկրների հետ: Ինչու՞ նույն «պրոֆեսիոնալությամբ» չի համեմատվել թե նույն այդ երկրներում ֆուտբոլային հասարակությունը ուղղակի (անդամավճարներ, ուսման կամ մարզման վարձ և այլն) կամ անուղղակի (պետական կամ տեղական ինքնակառավարման կառույցների բյուջեներ վճարված հարկեր և տուրքեր, վիճակախաղերից կամ խաղադրույքներից պարտադիր մասհանումներ և այլն) ճանապարհներով որքան ներդրումներ են կատարվում ֆուտբոլի զարգացման նպատակով: Իսկ այդ երկրներում կա՞ն մասնավոր սեփականության «Հրազդան» մարզադաշտեր, որոնց պահանջվող ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով ֆեդերացիան է ներդնում մեկ միլիարդ դրամից ավել միջոցներ:

Իսկ այդ երկրներից քանիսու՞մ է Ազգային մարզադաշտը պատկանում ֆեդերացիային, եվ քանի՞սն են ստիպված եղել նույն Ազգային մարզադաշտերի կառուցման, վերակառուցման և արդիականացման նպատակով 3,5 միլիարդ դրամից ավելի ներդրումներ կատարել և միայն պահպանման նպատակով տարեկան միջին հաշվով 150 միլիոն դրամ ծախսել: Կամ, այդ երկրներից քանիսի՞ ֆեդերացիաներն են ստիպված եղել պետության կամ ակումբների փոխարեն ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավման նպատակով 12 միլիարդ դրամից ավել ներդրումներ կատարել: Կամ, երբ որ համեմատություններ են արվում այլ պետությունների ՀՆԱ-ների հետ, այդ դեպքում ինչու՞ չեն բերվում տվյալներ, թե որ երկրների կառավարությունները որքանով կամ ինչ ծրագրերով են ֆինանսավորում ֆուտբոլն ու ֆուտբոլի զարգացումը:

Համեմատության համար ցուցանիշներն իհարկե կարելի է ավելացնել, սակայն դա չէ նպատակը, այլ մեկ շատ կարևոր փաստ, որ այսպես կոչված «էժան» տոմսերի կարիք ունեցող սոցիալապես անապահով կամ երկրպագուների որևէ խումբ երբևէ չի անտեսվել:

Հավաքականի յուրաքանչյուր խաղի համար ՖԱՖ-ին քաջ հայտնի անհատույց կամ մասնակի հատուցման եղանակով տրամադրվել են հազարավոր տոմսեր: Ավելին, ՀՖՖ ներդրումներով Հանրապետական մարզադաշտում ներդրվել է էլեկտրոնային համակարգ, որը հետայսու հնարավորություն կտա իրագործելու գների, այսպես կոչված սեզոնային տոմսերի, պատանի ֆուտբոլիստների համար տրամադրվող տոմսերի և վերահսկողության ավելի ճկուն համակարգ:

Եվ ամենավերջում, այս և նմանատիպ շատ հարցերի շուրջ ՀՖՖ-ն և անձամբ ես ունեցել եմ հետաքրքիր և կոնստրուկտիվ բազմաթիվ քննարկումներ երկրպագուների և այլ տարբեր խմբերի, այդ թվում նաև ՖԱՖ-ի հետ և մշտապես «հասանելի» եմ եղել հենց այդ նույն ՖԱՖ-ի ղեկավար խմբակի համար:

Հարց է առաջանում, թե ինչու՞ հանկարծ հիմա ՖԱՖ-ի ղեկավար այդ խմբակը որոշեց ընտրել քննարկման այլ՝ հրապարակային տարբերակ.... Արդյո՞ք տոմսերը «թանկ» չէին, արդյո՞ք մարզչիչը «խարիզմատիկ էր և հանրահայտ», արդյո՞ք այլոք չէին որոշում հավաքական հրավիրվողների ցանկը՝ երբ հավաքականը լավ էր խաղում...

Պատասխանը, համոզված եմ, չի ուշանա և բոլորս կիմանանք այս «շոուի» թե իրական նպատակը և թե իրական կազմակերպիչներին:

 

Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ... «Մի օպելի պատմություն»․ արտահայտի՛ր սեփական կ... Իսկ առջեւում ավելի կարեվոր ու հզոր օպերացիանե... Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայ... Լուկաշենկոն հայտնել է՝ ինչ է խոսել Պուտինի հե... Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության... Կիրանցում խաշ ուտողները հայտնվել են ադրբեջանց... Անընդունելի եմ համարում դպրոցների անձնակազմի ... Երեվանի ավագանին ընդունեց 2025 թ-ի համայնքայի... Մի շարք խոշոր ընկերություններ «շտապում են կար... 2024թ. ավարտին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կ... Նոր զարգացումներ Ռուբեն Հայրապետյանի գործով. ... Քաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անել... ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan