Ռիո-2016. Մայքլ Ֆելփսի 19-րդ օլիմպիական ոսկին
Մայքլ Ֆելփսն ԱՄՆ-ի հավաքականի կազմում հաղթել է Ռիոյի Օլիմպիական խաղերի լողի ազատ ոճի 4х100 մետր էստաֆետայում: Ամերիկացիների կազմում էին Ֆելփսը, Կալեբ Դրեսելը, Ռայան Հելդը, Նատան Էդրիանը, որոնց արդյունքն է 3.09.92 վայրկյան: Նրանք առաջ են անցել Ֆրանսիայից, Ավստրալիայից ու Ռուսաստանից: Այսպիսով, Ֆելփսը դարձել է պատմության առաջին մարզիկը, ով Օլիմպիադաներում նվաճել է 19 ոսկե մեդալ: Ընդհանուր առմամբ, նա ունի 23 օլիմպիական մեդալ: