Ռոբբենը կարող է խաղալ «Բորուսիայի» դեմ
«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենը վերականգնվել է վնասվածքից, որը ստացել էր ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Շախտյորի» հետ տնային խաղում:
Ռոբբենը կարող է մասնակցել Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղին:
«Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես նախատեսել էինք: Լիովին կարող եմ օգնել թիմին»,- Ռոբբենի խոսքն է մեջբերում Kicker-ը: