Ռոբերտ Արզումանյանը` Ղազախտսանի չեմպիոն
Հայաստանի հավաքականի պաշտպան 28-ամյա Ռոբերտ Արզումանյանը Ղազախտսանի «Ակտոբեյի» կազմում կարողացել է նվաճել երկրի չեմպիոնի կոչումը: Երկրի առաջնության վերջին՝ 32-րդ տուրում «Ակտոբե»-ն սեփական հարկի տակ ոչ-ոքի` 2:2 հաշվով է ավարտել «Օրդաբաս»-ի դեմ հանդիպումը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանն իր հերթին «Կայրաթի» կազմում նվաճել էր առաջնության բրոնզե մեդալը: