Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը բացահայտումներ է արել գազամատակարարման հարցում
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հաջորդ շաբաթ ներկա է լինելու գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նիստին:
Աղբյուրները պնդում են, որ հանձնաժողովը աշխատանքի արդյունքում բավականին բացահայտումներ է արել, սակայն չի հրապարակել դրանք: Եկող շաբաթ հարցուպատասխանի միջոցով հանձնաժողովի անդամները կփորձեն ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, ապա համադրելով դրանք եղած տեղեկատվության հետ՝ կարող են հրապարակայնացնել կատարած աշխատանքի արդյունքները»,- գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
