Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի «Մարտի 1»-ի գործով
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով։ Հիշեցնենք, որ այս տարվա Մարտի 1-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ լսումների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի գործին կցվի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» Փաստահավաք խմբի զեկույցը, ինչպես նաև քրեական գործի շրջանակներում հարցաքննվի ՀՀ 2-րդ նախագահ Ոոբերտ Քոչարյանը։ Դատախազությունը, սակայն, Փաշինյանի դիմումի միայն մի կետին էր ընթացք տվել, իսկ Ոոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասով նշել էր, թե դրա համար հիմքեր չկան։ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում նշել էր այն կետերը, որոնց հիման վրա պետք է հարցաքննվեր Ոոբերտ Քոչարյանը»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: