Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Այսօր՝ մայիսի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց:
Պատճառը՝ ինչպես նախօրեին Քոչարյանի փաստաբանական թիմն էր տեղեկացրել, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիուսի վարակ հայտնաբերվելն է:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ պաշտպանի բացակայության պայմաններում գործի քննությունը չի կարող շարունակվել, ուստի դատական նիստը հետաձգվում է: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 9-ին՝ ժամը 13:00-ին: