Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է. նա դուրս է եկել հետնամուտքից
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը:

Հարցաքննությունը տևել է մի քանի ժամ և տեսանկարահանվել:

Քոչարյանի անվտանգությունն ապահովողները եկան ՀՔԾ շենք, նրանց ուղեկցությամբ նախկին նախագահը հեռացավ հետնամուտքով:
Նշենք, որ Քոչարյանը հարցաքննվում էր 2008 թվականի Մարտի 1-ի գործով, վկայի կարգավիճակում:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ ՀՔԾ է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նա նույնպես հարցաքննվում է է մարտի 1-ի գործով:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու մասին հարցին պատասխանել էր իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՝ նշելով , որ չի կարող ձևակերպել խնդիր, որ ինչ որ մեկը պետք է հայտնվի ճաղերի հետևում, բայց հստակ ձևակերպումէ խնդիր, որ բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել իշխանության չարաշահում, հանցանքներ, իշխանության գործադրմամբ հարստացել են, կոռուպցիայի մեջ ներքաշված են եղել՝ նրանք պետք է չաղերի ետևում հայտնվեն:
