Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ-ում է
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումից հետո նրա պաշտպանները մամուլի ասուլիս են հրավիրել։
Պաշտպանները տեղեկացրին, որ կալանավորման որոշումից անմիջապես հետո Քոչարյանն անձամբ մեկնել է ԱԱԾ-ի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ սպասում է քննիչին։
Հիշեցնենք, որ դատարանը մի քանի օր քննում էր պաշտպանների բողոքը:
Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, եւ գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, քննում էր Քոչարյանի խափանման միջոցի հարցը: