Ռոբերտ Քոչարյանը ստացել է Հովիկ Աբրահամյանի հրավերը, բայց...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել է հրավեր՝ մասնակցելու Հայաստանի ՛՛Վարչապետների ակումբ՛՛-ի նիստին, սակայն չի պատրաստվում ներկայանալ դրան: Այս մասին Slaq.am-ին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը:
՛՛Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու ՛՛Վարչապետների ակումբ՛՛-ի նիստերին՛՛,- ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահը հանրապետությունում չէ:
Նշենք, որ այսօր տեղի է ունենալու վարչապետների ակումբի նիստը, որին հավանաբար կմասնակցեն Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Արմեն Դարբինյանը եւ Հովիկ Աբրահամյանը: