Ռոբինյոն կասկածվում է բռնաբարության մեջ
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռոբինյոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Սանթոսում», կասկածվում է խմբակային բռնաբարության մասնակցելու մեջ: Այդ մասին հաղորդում է Corriere della Sera-ն:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել 2013 թվականի հունվարին Միլանում: Բրազիլացին ընթրում էր կնոջ եւ 5 ընկերների հետ: Երիտասարդների ուշադրությունը գրավել է մի աղջիկ: Ռոբինյոն կնոջն ուղեկցել է տուն եւ վերադարձել ընկերների մոտ: Խմբակային բռնաբարության հնարավոր զոհն է դարձել 18-ամյա բրազիլուհին:
Իտալական դատախազությունը պնդում էր ֆուտբոլիստին կալանավորելու մեջ, սակայն դատավորը մերժել է այդ պահանջը, քանի որ ֆուտբոլիստը չուներ դատվածություն, ինչպես նաեւ գտնվում էր Իտալիայից դուրս: