Ռոման կորուստներով է մոտենում Ռեալի դեմ հանդիպմանը
Իտալական «Ռոման» կորուստներով է մոտենում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպմանը, որը կկայանա մարտի 8-ին «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:
Ինչպես հաղորդում է «Football Italia»-ն, «արքայական ակումբի» դեմ հանդիպումը բաց կթողնեն գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը եւ իտալացի Դանիելե Դե Ռոսին: Վերջինս չի ապաքինվել մկանային վնասվածքից, իսկ Ռյուդիգերը վնասվածք է ստացել «Ֆիորենտինայի» դեմ Իտալիայի առաջնության խաղում: Բուժզննման արդյունքներով հայտնի է դարձել, որ գերմանացին բաց կթողնի 2 շաբաթ: