Ռոնալդինյոն Մեսսին էր, ԷտոՕն` Սուարեսը, սակայն ես Նեյմար չէի. Ժյուլի
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լյուդովիկ Ժյուլին հարազատ ակումբի ներկայիս հարձակման գիծը համեմատել է իր ժամանակների հարձակման գծի հետ: Նշենք, որ ֆրանսիացին կատալոնական գրանդի կազմում հանդես է եկել 2004-07 թվականներին: Այդ ժամանակ նա «Բարսայի» հարձակման գծում խաղում եր Ռոնալդինյոյի և Սամյուել ԷտոՕի հետ:
«Այն ժամանակվա Ռոնալդինյոն նման էր այժմյան Մեսսիի: ԷտոՕն իսկական կենտրոնական էր, ինչպես Սուարեսը: Սակայն ես Նեյմար չէի: Ես ավելի շատ նման էի Պեդրոյին»,-ասել է Ժյուլին: