Ռոնալդու. Կարիերայիս լավագույն մարզավիճակում եմ
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն գտնում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում է:
-Հնարավոր է, որ կարիերայիս լավագույն մարզավիճակում եմ: Սակայն յուրաքանչյուր տարի փորձում եմ առաջընթաց գրանցել: Կգա մի պահ, երբ չեմ կարողանա ավելացնել, սակայն հնարավորություն կունենամ մեծացնել գոլերիս եւ գոլային փոխանցումների քանակը:
Կարծում եմ, որ վատ վիճակագրություն չունեմ: Ցանկանում եմ շարունակել սովորել եւ աշխատել նույն ոգով, ինչպես նախկինում,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է Goal.com-ը: