Ռոնալդուի դեղին քարտը կբողոքարկի
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել՝ բողոքարկել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի դեղին քարտը, որը նա ստացել էր պրիմերայի 30-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» հետ խաղում: Հիշեցնենք, որ դրվագներից մեկում 30-ամյա ֆուտբոլիստը մրցակցի պաշտպան Անտոնիո Ամայայի հետ պայքարում ընկավ մրցակցի տուգանային հրապարակում, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Մարիո Մելերոն դեղին քարտ է ցույց տվեց՝ 11-մետրանոցի փոխարեն:
Արքայական ակումբում վստահ են, որ այդ դրվագում 11 մետրանոց էր պետք նշանակել: Մարզչական շտաբում մտադիր չէին բողոքարկել պատիժը, սակայն ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել՝ չընդունել պատիժը:
Եթե բողոքարկումը արդյունք չտա, ապա «ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը բաց կթողնի «Էյբարի» հետ ապրիլի 11-ին կայանալիք հանդիպումը: