Ռոնալդուի խաղը ֆանտաստիկ է. Զենեդին Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը խոսել է 2014 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունից ունեցած սպասելիքներից և անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի խաղին, ասելով.«Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիան մրցի ուժեղագույնների հետ: Չեմ վախենում, որ մեր ընտրանին կարող է մահվան խմբում հայտնվել: Ցանկանում եմ' Աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիան որքան հնարավոր է հեռու գնա:Կրիշտիանու Ռոնալդուն իսկական պրոֆեսիոնալ է: Այն, ինչ նա անում է խաղադաշտում, ֆանտաստիկ է: Իսկ Շվեդիայի դեմ անցումային խաղերում նա ապացուցեց, որ հիանալի խաղացող է»-ասել է Զիդանը: