Ռոնալդուն միացել է ընդհանուր խմբին
Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն վերականգնվել է վնասվածքից հետո և այսօր միացել է ընդհանուր խմբի մարզումներին: «Ռեալի» հարձակվողը մրցաշրջանի ավարտին վնասել էր ազդրի մկանները և ենթածնկային ջիլը:
Այսօր ընդհանուր խմբի հետ է մարզվել նաև Ռաուլ Մեյրելեշը, իսկ պաշտպան Պեպեն անհատական ծրագրով է մարզվել: