Ռոնալդուն թանգարան է բացում
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է Պորտուգալիայի Մադեյրա կղզում թանգարան բացել, որտեղ կցուցադրվեն 28-ամյա ֆուտբոլիստի մարզաշապիկները, գնդակները, լուսանկարներն ու տիտղոսները: Այս գաղափարն առաջարկել է ֆուտբոլիստի մայրը: Նախատեսվում է, որ թանգարանը պատրաստ կլինի 2014 թվականին: