Րոպե առաջ հեռանալ Վեհարանից. Փաշինյանը անցավ «հորդոր» սպառնալիքների
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր ազգային բարոյականության էպիկենտրոնն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ նիկոլ Փաշինյանը։
«Երբ այդ էպիկենտրոնը գտնվում է Աստծո առաջ իրենց ուխտը դրժած, այլասերված, նունիսկ աշխարհիկ մարդկանց համար անընդունելի եւ արգահատելի բարոյական կերպարով ու ապրելակերպով մարդկանց ղեկավարման ներքո, նշանակում է կասկածի տակ է դրված մեր բարոյականությունը։
Ես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետեւորդ եմ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր յուրաքանչյուր եկեղեցու յուրաքանչյուր քարի, սրտի տրոփյունով է լսում մեր սուրբ պատարագի ելեւեջներն ու ուղերձները, 35 տարի շարունակ ամեն օր Աստծո առաջ ծնկի է գալիս եւ աղոթում, ժամանակ առ ժամանակ ծոմապահության եւ պահեցողության մեջ է լինում, եւ ասում եմ՝ չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային բարոյականության էպիկենտրոնի նեխումը շարունակվի։
Սա Զատիկ է, որտեղ ՀՀ յուրաքանչյուր հավատավոր քաղաքացի, յուրաքանչյուր բարեպաշտ հոգեւորական պետք է զատվի որոշ բարձրաստիճան հոգեւորականների պոռնկաբարո ու ուխտադավ վարքից եւ Մայր Աթոռում վերահաստատի բարոյական այն հրամայականը, որ սահմանված է Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքով։ Այլընտրանք չկա։
