Ռոստովում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ
Ռուսաստանի Ռոստովի մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ: Գործում է հետևյալ հեռախոսահամարը +7 989 502 96 50։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նաև կարելի է զանգել Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +7 926 806 50 01։