Ռոզի Ավետիսովա. «Չեմ ամուսնացել և չեմ էլ ամուսնանալու» (ֆոտո)
Երեկ կայացավ «Սկոտչ և Whiskey» ֆիլմի պրեմիերան, որի մասին Blognews.am-ն արդեն պատմել է: Պրեմիերային ներկա էր նաև դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով ֆիլմում հանդես էր գալիս փոքրիկ դերով. նա Լուիզա Ներսիսյանի գործընկերուհու կերպարում էր: Ռոզիից հետաքրքրվեցինք, թե ինչ նոր ստեղծագործական առաջարկներ ունի. «Կա նոր գեղարվեստական ֆիլմ, որտեղ ես նկարահանվում եմ։ Չբացելով փակագծերը՝ միայն կասեմ, որ գլխավոր դեր չէ, բայց կարևորը՝ հետաքրքիր և նոր կերպար է: Կասեմ, որ իմ խաղացած դերերից ոչ մեկին նման չէ: Իսկ այս փուլում, կարելի է ասել, որ ոչ մի բանով զբաղված չեմ»:
Վերջին շրջանում դերասանուհու անձնական կյանքում փոփոխություն էր եղել, նա նշանադրվել էր, իսկ այն հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք ամուսնանալ, նա այսպես պատասխանեց. «Չեմ ամուսնացել և չեմ էլ պատրաստվում»: