Ռուբեն Բալոյան. «Այս տեմպերով 2015-ին այս գործի դատաքննությունը չի ավարտվի»
Փաստինֆոն գրում է.
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ հերթական դատական նիստն այսօր մեկնարկեց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությամբ:
Նա դատարանին միջնորդեց անընդունելի ճանաչել գործին կցված մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ դեպքի վայրի՝ քննիչի կազմած արձանագրությունները. դրանցում հստակ նշված է վթարի վայրը, կոնկրետ երկու ավտոմեքենաների բախման հետևանքով թափված մասերն ու հեղուկները:
Դատարանում ներկայացնելով դեպքից անմիջապես հետո ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից արված լուսանկարները՝ Ն.Բաղդասարյանը նշեց, որ դրանցում երևացող դետալները հակասում են արձանագրություններում ներկայացվածներին:
Պաշտպանի՝ ավելի քան 2 ժամ տևող միջնորդությունը հունից հանեց տուժող կողմին: Տուժողները Ն.Բաղդասարյանի հասցեին որոշ ռեպլիկներ արեցին:
«Ուզում ես ասես, որ սա 70-ի տակ ա խփել»,- ցույց տալով «Նիվա»-ի լուսանկարը՝ հարցրեց վթարի հետևանքով մահացած երեխաներից մեկի մայրը:
Իսկ տուժողների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց. «Այս տեմպերով 2015-ին այս գործի դատաքննությունը չի ավարտվի»:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
