Ռուբեն Հայրապետյանի հետ առանձնազրույցից հետո Շահեն Հարությունյանը բռնության է ենթարկվել (ֆոտո)
Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպումից առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը զրուցել է Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի հետ և վերջինիս հորդորել Հայաստան-Պորտուգալիա խաղի պես չվարվել և չվազել խաղադաշտ:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ այս առանձնազրույցից հետո Շահենին են մոտեցել անձինք և հորդորել լքել խաղադաշտը: Ականատեսների խոսքով, այդ անձինք հրել են Շահենին, որի պատճառով վերջինս ընկել է աստիճաններից և վնասել ոտքը:
Այս միջադեպից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Նրա ընկեր Արթուր Քոչարյանը փոխանցեց, որ Շահենի մոտ սալջարդ է եղել, սակայն արդեն դուրս է գրվել: Ընդգծենք, որ նրան խաղադաշտից դուրս են հրավիրել Հայրապետյանի հետ խոսելուց անմիջապես հետո:
մանրամասն՝ այստեղ: