Ռուբեն Հայրապետյանը «չզբաղվել պոլիտիկա»
Fnews.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել սահմանում տիրող լարված իրավիճակի հետ կապված` քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պատգամավորների, ռազմական փորձագետների եւ պատերազմի թոհուբոհի միջով անցած ազատամարտիկների կարծիքները:
Թեմայի շրջանակներում, այս անգամ փորձեցինք կապ հաստատել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ, ով հարցը լսելուն պես՝ արդյո՞ք սահմանի լարված իրավիճակը կվերաճի լայնածավալ ռազմական գործողությունների, ո՛չ ավել, ո՛չ պակաս ասաց. «Ես քաղաքական հարցերի չեմ պատասխանում, առավել եւս հեռախոսով: Կապվեք իմ մամուլի խոսնակի հետ»:
Փաստորեն, Ռուբեն Հայրապետյանը չխախտեց իր լռության ուխտը եւ անդրդվելի մնաց ԶԼՄ-ներին չպատասխանելու հարցում:
Սոսե Չանդոյան
