1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՖՖ Նախագահի ծրագրային հայտարարությունը 2016/2017 թվականների ակումբների արտոնագրման և ակումբների վերահսկողության մրցաշրջանի համար

ՀՖՖ Արտոնագրման բաժինը սկսում է 2016/2017 թվականների արտոնագրային մրցաշրջանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակից ակումբների համար: Այդ կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն իր մեջ ներառում է ՀՖՖ Արտոնագրման համակարգի քաղաքականությունը, ինչպես նաև երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակային խնդիրները: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս նախագահի ծրագրային հայտարարությունն ազդարարում է 2016/2017 թվականների արտոնագրային մրցաշրջանի սկիզբը:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում ՀՖՖ նախագահի ծրագրային հայտարարությունը 2016/2017 թվականների ակումբների արտոնագրման և ակումբների վերահսկողության մրցաշրջանի համար:

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Սույն հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես սկսում է իր` ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի հերթական մրցաշրջանը, որին կմասնակցեն 2016/2017 թվականների մրցաշրջանի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից թեկնածու թիմերի մայր ակումբներն ու այն ակումբները, որոնք իրավունք կստանան՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի 2016/2017 մրցաշրջանի պաշտոնական ակումբային մրցաշարերին:

Նախատեսված է, որ նոր` 2016/2017 թվականների մրցաշրջանը կսկսվի 2016 թվականի օգոստոս ամսին, ուստի ակումբների արտոնագրման և վերահսկողության գործընթացն ընթանալու է նախորդ մրցաշրջանում կիրառված ժամանակացույցով` իր մեջ ներառելով որոշակի փոփոխություններ: Հարկ եմ համարում նշել, որ արդեն երրորդ մրցաշրջանն անընդմեջ ամբողջական կերպով կիրառվեց ակումբների վերահսկողության գործընթացը, որպես ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի բաղկացուցիչ մաս: Գալիք մրցաշրջանում ևս այն իր ուրույն տեղն է ունենալու ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգում: Մասնակից ակումբներն արդեն նախորդ մրցաշրջաններում հասցրել են ամրապնդել իրենց փորձառությունն այս ասպարեզում, ինչը միանշանակորեն նպաստելու է այս ոլորտում նրանց ցուցանիշների բարձրացմանն ու բարելավմանը գալիք արտոնագրային մրցաշրջանում: Իմ կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակազմին, և կասկածից վեր է, որ Արտոնագրման բաժնի աշխատակիցները, ինչպես միշտ, բազմակողմանի օժանդակություն կտրամադրեն արտոնագրման թեկնածու ակումբներին` համակարգի պահանջներին նրանց համապատասխանելիությունը հերթական անգամ ապահովելու համար:

Նախորդ 2015/2016 մրցաշրջանում ՀՖՖ Արտոնագրման բաժինը հաջողությամբ կիրառեց արտոնագրման ողջ գործընթացն էլեկտրոնային համակարգով անցկացնելու տարբերակը: Բոլոր փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ստանալը, տեղեկատվությունն ու հաղորդակցությունը էլեկտրոնային եղանակով կազմակերպելը միանշանակ բարձրացրել է համակարգի արդյունավետությունն ու արագ աշխատանքը: Գալիք մրցաշրջանում ևս արտոնագրման համակարգի գործունեությունը կծավալվի էլեկտրոնային եղանակով, ինչը ժամանակակից աշխատաոճի արդյունավետ գրավականներից է:

Տեղին է նշել, որ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ վերապատրաստման դասընթացներ են անցնում ՈՒԵՖԱ-ի մասնագետների կողմից: Նախորդ 2015/2016 մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի մասնագետներն այցելել են Հայաստան և տեղում ստուգումների ու սեմինարների միջոցով կրկին վերահաստատել են ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակիցների բարձր կարգն ու աշխատանքի արդյունավետությունը: Այդ նույն մասնագետներն անցկացրել են սեմինարներ նաև ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների և նրանց աշխատակիցների համար: Ինչպես նախորդ մրցաշրջանների ընթացքում, գալիք մրցաշրջանում ևս նախատեսված են մի շարք վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ ինչպես Արտոնագրման բաժնի աշխատակիցների, այնպես էլ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների համար:

Միաժամանակ, ես ակնկալում եմ, որ բոլոր ակումբներն անխտիր նույնպես պատրաստակամություն և պատասխանատվություն կդրսևորեն այս աշխատանքների նկատմամբ, ինչը թույլ կտա այս գործընթացն ավարտել հաջողությամբ: Հավելեմ, որ ակումբների արտոնագրման համակարգը և վերահսկողության գործընթացը նպաստում են ակումբների` ՈՒԵՖԱ-ի կողմից պահանջվող միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեությանը և պրոֆեսիոնալ աշխատանքին:

Ընթացիկ մրցաշրջանում կկիրառվի 2015 թվականի հոկտմբերի 6-ին ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից հաստատված ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի նոր կանոնակարգը (2015 թվականի խմբագրություն): Վերջինս հիմնված է ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի 2015 թվականի խմբագրության կանոնակարգի վրա: Նախորդ խմբագրության համեմատ՝ վերոնշյալ կանոնակարգը կրել է որոշակի փոփոխություններ, որոնք միտված են համակարգի և ակումբների աշխատանքի և արդյունավետության բարձրացմանը: Արտոնագրման բաժինը համապատասխան ընթացակարգով կտեղեկացնի բոլոր շահագրգիռ կողմերին այդ փոփոխությունների և դրանց կիրառելիության մասին:

Ակումբների արտոնագրման համակարգում և ակումբների վերահսկողության գործընթացում ՀՖՖ որդեգրած քաղաքականությունն ու նպատակային խնդիրները համապատասխանում են ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանասական արդար խաղի համակարգի կողմից սահմանված Ակումբների արտոնագրման որակի ստանդարտի (2012 թվականի խմբագրություն) պահանջներին: Շարունակելով ձևավորված ավանդույթը և հիմնվելով նախորդ մրցաշրջանների արդյունքների վրա` ստորև ձեր ուշադրությանն են ներկայացվում ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի գործունեության հիմքերը, այն է` տարվող քաղաքականությունն ու նպատակային խնդիրները:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի համար հստակ սահմանված նպատակներ:
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի նկատմամբ ակումբների կարիքների և ակնկալիքների բավարարում, օժանդակություն ակումբների գործունեության բարելավման հարցերում և նրանց իրավունքների պաշտպանություն:
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի արդյունավետության մշտական և շարունակական բարելավում ու մասսայականացում:
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի աշխատակցի Վարքագծի Կանոնագրքի դրույթների անշեղորեն պահպանում:
ՀՀ օրենսդրության, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնադրությունների, կանոնակարգերի և կանոնների անշեղորեն պահպանում ակումբների կողմից:
ՀՀ օրենսդրության, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնների մշտական և ժամանակին հաղորդակցություն ակումբներին:
Ակումբների արտոնագրման և վերահսկողության շրջանակներում եվրոպական առաջավոր փորձի ուսումնասիրում, կիրառում և միջազգային կապերի զարգացում:
Ակումբների և ՀՖՖ-ի ենթակառուցվածքների զարգացում ըստ ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի սահմանած որակի չափանիշների ու պահանջների:
Բազմակողմանի աջակցություն ակումբներին` մարզչական և այլ կադրերի պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև ենթակառուցվածքային ու իրավական հարցերում:
Բազմակողմանի աջակցություն ակումբներին` ՈՒԵՖԱ-ի Ֆինանսական Արդար Խաղի դրույթների կիրառման հարցում:
ՀՀ տարածքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հիմքերի ստեղծում, կրթական ծրագրերի մշակում, միջոցառումների կազմակերպում և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման առկա պայմանների բարելավում:
Բազմակողմանի աջակցություն ակումբներին պայմանավորված խաղերի և դրանց կազմակերպման դեմ պայքարի, ինպես նաև անօրինական խաղադրույքների դեմ պայքարի հարցում:

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Արտոնագրերի շնորհում ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության և ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերին մասնակից ակումբներին:
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացման ուղիների մշակում:
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի կառավարում, գործունեության կոորդինացում, զարգացման ծրագրերի հստակեցում և դրանց իրագործման վերահսկում:
Աջակցություն ՀՖՖ ակումբներին` նրանց մասնագետների (մարզիչներ, բժիշկներ, հաշվապահներ, մամուլի քարտուղարներ, անվտանգության և երկրպագուների հարցերով պատասխանատուներ և այլն) պատրաստման և վերապատրաստման հարցերում, այդ թվում՝ համապատասխան սեմինարների և դասընթացների կազմակերպում:
Համապատասխան դասընթացների կազմակերպում և արտոնագրերի ու հավաստագրերի շնորհում ակումբների մարզիչներին և այն մասնագետներին, որոնց գործունեությունը պահանջում է համապատասխան թույլտվություն համաձայն ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնակարգերի:
ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզչական Բ, Ա և ՊՐՈ դասընթացների կազմակերպում և անցկացում` ներառելով արտասահմանցի բարձրակարգ մասնագետների:
Բազմակողմանի աջակցություն միջազգային մրցաշարերում հանդես եկող ՀՖՖ ակումբներին, այն է` ենթակառուցվածքային խնդիրներ, խաղերի կազմակերպում և կազմակերպչական ամբողջական օժանդակություն:
Շփումների կազմակերպում, պահպանում և համագործակցություն այլ ասոցիացիաների, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ` ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացման հարցերում:
Մասնակցություն ՀՖՖ-ի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման և գործնական կիրառման հարցերում:
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Կանոնակարգի, ՀՖՖ հրամանների և այլ արձանագրությունների, ինչպես նաև ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նմանատիպ փաստաթղթերի պահանջների կատարման վերահսկում:
ՀՖՖ ակումբների փաստաթղթերի և արխիվային նյութերի հաշվառման և վիճակագրության վարում, ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի գործունեության տարեկան հաշվետվությունների թողարկում:
ՀՖՖ ակումբների հետ հաղորդակցության իրականացում էլեկտրոնային տարբերակով, ակումբներից ստացվող փաստաթղթերի ամբողջական պահպանում էլելկտրոնային տարբերակով:
Ակումբների գործունեության համեմատական վերլուծության իրականացում և հերթական տպագիր հաշվետվության ներկայացում:
Համեմատական վերլուծության շրջանակներում ակումբների աշխատանքի կազմակերպման հարցում թերությունների ու խնդիրների հայտնաբերում և դրանց շտկման ու լուծման ուղիների մշակում:
Մշտական համակարգված աշխատանք ԶԼՄ-ների հետ և սոցիալական ցանցերում` ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի մասսայականացումն ապահովելու համար:
Բազմակողմանի աջակցություն և խորհրդատվություն ՀՖՖ ակումբներին իրենց ենթակառուցվածքների կառուցման և վերանորոգման հարցերում` համապատասխան ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից պահանջվող որակի ստանդարտների՝ այդ թվում պարբերաբար տեղում ստուգումներ մարզադաշտերում, ամենամյա բարելավումներ և պահանջվող ստանդարտների բարձրացում:
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության շարունակական զարգացում ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման որակի ստանդարտի (2012թ. խմբագրություն) չափանիշների շրջանակներում:
Առաջարկների ներկայացում մարզական օբյեկտների կառուցման և վերակառուցման, նյութատեխնիկական բազայի բարելավման վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում` մասնակցություն այդ նախագծերին` ինքնուրույն, ինչպես նաև պետական և տեղական մարմինների և մասնավոր ընկերությունների հետ համատեղ:
ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից տրամադրվող տարբեր կանոնակարգերի թարգմանություն, տեղայնացում և տպագրում, այդ թվում՝ ՀՖՖ Մարզչական կանոնակարգի և ՀՖՖ Ենթակառուցվածքային կանոնակարգի լիակատար կիրառում:
Տեղեկատվական, մեթոդաբանական և խորհրդատվական աջակցության տրամադրում ակումբներին` ֆինանսական, իրավական, կադրային, մարզական և այլ հարցերի վերաբերյալ:
Օժանդակություն ՀՖՖ ակումբներին մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի մշակման, տեղայնացման և իրականացման հարցերում:
Հստակ վերահսկում ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի և դրանց իրականացման նկատմամբ:
Մանկապատանեկան առաջնությունների կազմակերպման շրջանակների պարբերաբար զարգացում՝ հաշվի առնելով այդ ոլորտում առկա հրամայականները:
Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում և տրամադրում ակումբներին:
Օժանդակություն ՀՖՖ ակումբներին պայմանավորված խաղերի և անօրինական խաղադրույքների դեմ պայքարի ուսուցողական ծրագրերի մշակման և միջոցառումների անցկացման հարցերում:
Օժանդակություն ՀՖՖ ակումբներին ռասիզմի դեմ պայքարի և հակախտրականության ուսուցողական ծրագրերի մշակման և միջոցառումների անցկացման հարցերում:
Դասընթացների, սեմինարների և հանդիպումների կազմակերպում ակումբների, նրանց ղեկավարության և աշխատակիցների հետ՝ հաշվի առնելով արդիական տենդենցների և խնդիրների առկայությունը, այդ թվում՝ համատեղ և համակարգված պայքարի և կանխարգելման կազմակերպում պայմանավորված խաղերի և ռասիզմի դեմ:
Հանդիպումներ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ համակարգի դեմ ծառացած խնդիրների քննարկման, դրանց լուծման, ինչպես նաև համակարգի հետագա շարունակական բարելավման նպատակով:

Ահա այսպիսին կլինեն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և վերահսկողության գործընթացի նվազագույն խնդիրները գալիք մրցաշրջանի համար: Հարկ է նշել, որ դրանք առանձնակի փոփոխության չեն ենթարկվել նախորդ մրցաշրջանների համեմատությամբ, քանի որ դրանք կրում են ամենամյա շարունակական բարելավման և զարգացման բնույթ և ուղղված են միմիայն ոլորտի զարգացմանը:

Կասկածից վեր է, որ, ըստ նշված քաղաքականության կետերի և նպատակային խնդիրների, տարվող աշխատանքները կնպաստեն ոչ միայն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացմանը, այլև ակումբների ֆինանսական, կադրային, ենթակառուցվածքային, իրավական և մարզական բնագավառներում տարվող աշխատանքների բարելավմանը, ֆինանսական արդար խաղի դրույթների պահպանմանը ու եվրոպական նվազագույն պահանջներին համապատասխանելիությանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համոզված է իր ծրագրերի և որդեգրած ուղու ճշմարտացիության մեջ և շարունակելու է լինել հետևողական ու խստապահանջ իր սկզբունքների իրականացման հարցում, իսկ ակումբների արտոնագրումը այդ ծրագրերի կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկն է:

 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan