Ռուբեն Հայրապետյանը կզրկվի՞ ՀՖՖ նախագահի պաշտոնից. «Ժողովուրդ»
«ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլի ընկել է աղմկալի պատմության մեջ. այս անգամ «փող ստանալու» թեմայով նա օգոստոսի 15-ին ֆուտբոլի ակադեմիայի մոտ հանդիպման է հրավիրել «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրենին և նրա հետ զրուցելուց հետո, հրահանգել ծեծի ենթարկել ու տանել ՀՖՖ գրասենյակ՝ ստիպելով ընդունել, որ «Տարոն Ավիա» ընկերության պարտքը պարտավոր է վճարել իրեն», - գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը փորձել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել՝ ի՞նչ դիրքորոշում ունի Ս. Սարգսյանը այս հարցի վերաբերյալ, և արդյո՞ք նման պահվածքը առիթ կդառնա, որ նրան «զրկի» ՀՖՖ նախագահի պաշտոնից: Ի պատասխան ՀՀ նախագահի խոսնակն արձանագրել է. «Նշված գործով զբաղվում են իրավապահ մարմինները: Ինչպես հայտնի է՝«Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի առևանգման վերաբերյալ հայտարարության հիման վրա ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Թե իրականում ինչ է տեղի ունեցել, պարզելու համար դեռ նյութեր են նախապատրաստվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
