Ռուբլին աննշան թանկացել է
Երևանի ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ նախորդ ցուցանիշի հետ համեմատած ռուսական ռուբլին դոլարի և եվրոյի նկատմամբ չափավոր թանկացել է: Դոլարի մասով խոսքը վերաբերում է 7 կոպեկի, իսկ եվրոյի՝ 1: Նշված ժամի դրությամբ դոլարն արժեցել է 57,38 ռուբլի, իսկ եվրոն՝ 62,70:
Նավթի միջազգային գինն առավոտյան գրեթե փոփոխության չի ենթարկվել: Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 56 դոլար:
