Ռուբլին շարունակում է էժանանալ դոլարի և եվրոյի նկատմամբ
Երևանի ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ ռուսական ռուբլին, նախորդ ցուցանիշի հետ համեմատած, դոլարի նկատմամբ կորցրել է 48 կոպեկ, իսկ եվրոյի՝ 33: Նշված ժամի դրությամբ դոլարն արժեցել է 57 ռուբլի, իսկ եվրոն՝ 62,54:
Նավթի գինն առավոտյան 2,1 տոկոսի անկում է գրանցել, Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 56,62 դոլար:
