Ռուբլին շարունակում է թանկանալ դոլարի և եվրոյի նկատմամբ
ԱՄՆ դոլարն ապրիլի 17-ից հետո առաջին անգամ արժե 50 ռուբլուց ավելի քիչ, իսկ եվրոն` 56 ռուբլուց:
Երևանի ժամանակով ժամը 11:07-ի դրությամբ Մոսկվայի բիրժայում դոլարը կորցրել է 0,64 ռուբլի, իսկ եվրոն` 51 կոպեկ: Նշված ժամի դրությամբ մեկ դոլարն արժեցել է 49,83 ռուբլի, իսկ մեկ եվրոն` 55,98 ռուբլի:
