Ռուբլու արժեզրկումն ինչպե՞ս կանդրադառնա դրամի վրա
“Ժողովուրդ” օրաթերթը գրում է.”Երեկ միջազգային շուկայում նավթը շարունակեց էժանանալ, իսկ ռուսական ռուբլին՝ արժեզրկվել։ Նավթի 1 բարելի գինը իջավ մինչև 43 ԱՄՆ դոլար, իսկ 1 դոլարի փոխարժեքը ՌԴ-ում հատեց 73 ռուբլու սահմանագիծը։
Հայաստանում օրվա երկրորդ կեսին դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ 477 դրամից բարձրացավ 482-490 դրամ։ ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Մերի Շահինյանի խոսքերով՝ ՀՀ-ում իրավիճակը նորմալ է, և իրենք ուշադիր հետևում են աշխարհում ընթացող զարգացումներին”։
