Ռումենիգե. «Ուժերը քաղում ենք թիմային ոգուց»
Մյունխենի «Բավարիայի» կառավարման նախագահող Կարլ-հայնց Ռումենիգեն գովասանքի խոսքեր է շռայլել թիմին՝ ՉԼ-ի քառորդ-եզրափակիչ առաջին հանդիպումից առաջ: Հիշեցնենք, որ մյունխենցիները այս փուլում մրցելու են «Պորտուի» հետ:
«Մեզ բարդ հանդիպում է սպասվում: Ու մենք չենք կարող մեզ թույլ տալ՝ թերագնահատել այս մրցակցին: Պետք է խաղադաշտ դուրս մեծագույն կենտրոնացվածությամբ ու մրցակցի հանդեպ հարգանքով: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի լավ արդյունքի հասնել ու կիսաեզրափակիչ անցնել: «Բավարիայում» հիանալի թիմային ոգի է գերակշռում, որից էլ մեր ֆուտբոլիստները քաղում են իրենց ուժերը»,-ասել է Ռումենիգեն: