Ռուս հոկեյիստը ձերբակալվել է ընկերուհուն ծեծելու մեղադրանքով
«Լոս Անջելեսի» պաշտպան Վյաչեսլավ Վոյնովը ԱՄՆ-ում ձերբակալվել է իր ընկերուհուն ծեծելու կասկածի մեղադրանքով։ Հոկեյիստը թիմից հեռացվել է անորոշ ժամանակով։
Պաշտպանը ձերբակալվել է Լոս Անջելեսի արվարձաններից մեկում։
Հոկեյիստի գործակալ Ռոլանդ Հեջիսը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը, սակայն նշել է, որ մոտակա օրերին զբաղվելու է ձերբակալությանը հանգեցրած միջադեպի հետ կապված գործի նյութերի հավաքագրմամբ։
Հայտնի է նաեւ, որ չնայած հեռացմանը՝ Վոյնովը շարունակելու է աշխատավարձ ստանալ։ Այս մասին հայտնում է «ESPN»-ը։
Նշենք, որ ռուս հոկեյիստը 2011 թ.-ից հանդես է գալիս «Լոս Անջելես Քինգզ» ակումբում եւ արդեն երկու անգամ հաղթել է Սթենլիի գավաթը։