Ռուս կամավորները Դոնբասում կիրականացնեն հատուկ առաջադրանքներ. Բորոդայ
«WarGonzo» նախագծին տված հարցազրույցում «Դոնբասի կամավորների միության» ղեկավար և Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Բորոդայը խոսել է այն խնդիրների մասին, որոնք ռուս կամավորները կկատարեն Դոնեցկի եւ Լուգանսկի դեմ Ուկրաինայի ագրեսիայի դեպքում:
«Իհարկե, կան տեղեկություններ, որոնք ես որևէ կերպ չեմ կարող հրապարակել մամուլին։ Հետևաբար, ես չեմ մեկնաբանի ստորաբաժանումների քանակը, բայց ստորաբաժանման անմիջական առաջադրանքների մասին կասեմ, որ դրանք ավելի հավանական է, որ լինեն հատուկ, քան սովորական, ստանդարտ»,- ասաց նա:
«Շատ մարդիկ կան, ովքեր պատրաստվում էին վերադառնալ Դոնբաս՝ «Դոնբասի կամավորների միությունից», և նրանցից շատերը շատ ճանաչելի են: Գուցե ոչ ամենալայն շրջանակներում, բայց միանշանակ այս հարցով հետաքրքրվողների մոտ։ Շատերն են ճանաչում այս մարդկանց»,- ասել է Բորոդայը։
Բորոդայի՝ «Իրավիճակն այժմ չափազանց պայթյունավտանգ է, և, ելնելով այն մարտահրավերներից, որոնք մեզ տալիս է այս իրավիճակը, մենք սկսում ենք գործել»։