ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՈՎՈՒՄ ԱԶԴԱԿ ԵՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ․ ԻՐԱՆՑԻ ԿՈՆՏՐ-ԱԴՄԻՐԱԼ
Ռուսաստանի եւ Իրանի կողմից համատեղ ծովային զորավարժությունների անցկացումը, որին մասնակցելու է նաեւ Չինաստանը, հստակ ազդակ է Իրանի թշնամիների համար եւ ցույց է տալիս վերջինիս զինված ուժերի հզորությունը։ Այս մասին հայտարարել է իրանցի բարձրաստիճան զինվորական, կոնտր-ադմիրալ Հաբիբոլլա Սայարին։ «Երբ ռուսական հզոր նավատորմը վարժանքներ է անցկացնում Իրանի ռազմածովային ուժերի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, դա հստակ ազդակ է»,- Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է կոնտր-ադմիրալ Սայարին։ Նա նաեւ ասել է, որ եռակողմ զորավարժությունները միտված են Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում կայունության եւ անվտանգության ապահովմանը։