ՌԴ ռազմածովային ուժերի ֆրեգատը հիպերձայնային «Ցիրկոնով» խոցել է թիրախը 1000 կմ հեռավորության վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
28.05.2022 - 11:16
Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը Բարենցի ծովի ջրերում գտնվելով «Ցիրկոն» հիպերձայնային թեւավոր հրթիռով խոցել է Սպիտակ ծովում գտնվող թիրախը։
Հրթիռը հաջողությամբ խոցել է արձակման վայրից 1000 կմ հեռավորության վրա գտնվող ծովային թիրախը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ հրթիռային արձակումն իրականացվել է զենքի նոր տեսակների փորձարկման շրջանակներում։
«Ըստ օբյեկտիվ հսկողության տվյալների՝ «Ցիրկոն» հիպերձայնային թեւավոր հրթիռը հաջողությամբ խոցել է մոտ 1000 կմ հեռավորության վրա գտնվող ծովային թիրախը։
Հիպերձայնային հրթիռի թռիչքը համապատասխանել է նշված պարամետրերին»,- նշել են նախարարությունից։