ՌՈՒՍԱԿԱՆ LENTA.RU-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է «ԻՍԿԱՆԴԵՐԻ» ՄԱՍԻՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռուսական օպերատիվ-տակտիկական «Իսկանդեր» հրթիռային համակարգերը եղել են անգործունակ, ոչ պիտանի։ Հայտարարությանն անդրադարձել է ռուսական Lenta.ru-ն։ Մասնավորապես ռուսական պարբերականը գրել է․ «Այդ կերպ Փաշինյանը պատասխանել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, ով հայտարարել էր, որ «Իսկանդերը» կկիրառեր Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի 4-րդ օրը: Սարգսյանը նաև հետաքրքրվել էր՝ ինչու՞ «Իսկանդեր»-ով հարվածներ չեն հասցվել Ադրբեջանի նավթաֆազային օբյեկտներին: Իր հերթին Փաշինյանն էլ ասել է, որ ռուսական հրթիռները «պիտանի չեն օգտագործման համար» և ամբողջությամբ չեն պայթում»։ Ռուսական պարբերականը նաեւ նշվում է «Известия» պարբերականը գրել էր, որ «Իսկանդեր –Մ» համակարգերը կառավարման համար օգտագործվելու են «Ֆորպոստ» անօդաչու թռչող սարքերը։ Միաժամանակ նաեւ ռուսական պարբերականը նկատում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ամերիկյան National Interest-ը գրել էր, որ «Իսկանդեր-Մ» համակարգերը կարող են համարվել հնացած, սակայն դրանք դեռ կարող են ունենալ գնորդներ այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են՝ Սիրիան, Իրանը, ԱՄԷ-ն։